Նա ասաց այն, ինչը փորձում են թաքցնել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. « Քաղաքականություն «ՀՐԱՊԱՐԱԿ». ՆԱ ԱՍԱՑ ԱՅՆ, ԻՆՉԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԹԱՔՑՆԵԼ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում երեկ անդրադարձավ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերին։ Նա ասաց, որ Հայաստանը պետք է անի ամեն ինչ՝ գերտերությունների շահերի բախման կետում չհայտնվելու համար՝ «հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր նավն օվկիանոս չի հանում՝ չվտանգելով ո՛չ նավը, ո՛չ անձնակազմը»։ Նշեց, որ ԱՄՆ-ն ապամոնտաժում է այն աշխարհակարգը, որը հենց ինքն էլ ձեւավորել է։ Խոսեց մեր խորհրդանիշներից՝ եկեղեցի, Արարատ, որից չի կարելի հրաժարվել։ Ինչ վերաբերում է ընտրություններին՝ հնարավոր է ձեւավորել խոշոր նախընտրական 3-4 բլոկ, որոնք կարող են համագործակցված աշխատել: TRIPP-ը, ըստ նրա, հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, եւ դա մեծ սպառնալիք է դառնալու, եթե չընդլայնվի, չընդգրկի Չինաստանն ու Ռուսաստանը, եւ չփարատվեն Իրանի մտահոգությունները։ Ասաց, որ ՀԱՊԿ-ից ինքն էլ ունի որոշակի հիասթափություն։ Լավատեսություն հայտնեց, որ պատկերն ընտրություններում ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար, եւ շեշտեց, որ սոցհարցումներով են որոշելու իրենց դաշինքի առաջին համարին։ Բավականին հավակնոտ հայտարարություն արեց. «Ինձնից լավ ոչ մեկ չի կարող երկիրը հանել այս վիճակից։ Ես հենց սրա համար եմ մասնակցելու ընտրությանը։ Եթե մեր քաղաքական ուժն առաջին տեղը չի լինի, ես որեւէ հավակնություն չեմ ունենալու՝ վարչապետ դառնալ… Ես չեմ գնալու նախարար աշխատելու կամ մանդատ վերցնելու՝ պատգամավոր դառնալ»»:
|

«Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
1500:30
«ՀՀԿ զինանոցում իմփիչմենթի գործիքը սպառված չէ»․ Էդուարդ Շարմազանով
5000:06
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
76Երեկ, 21:06
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան
77Երեկ, 20:30
«Ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, բայց կրիմինալը ծաղկում է»․ Կարեն Վրթանեսյան
80Երեկ, 20:00
«Էս խեղճ մարդկանց սոված եք պահում»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
72Երեկ, 19:40
