Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը բռնել քրեական հետապնդումներով, այլեւ՝ սեփական թիմակիցներինը։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ, որին ՔՊ վարչությունը չընդգրկեց նախընտրական ցուցակի թեկնածուների մեջ: Այդ որոշումը Շիշ բռնողը բողոքարկեց, բայց կրկին մերժվեց, որից հետո Սարգսյանը սպառնալից ակնարկներ արեց, թե անուններ կտա՝ ով եւ ինչու է պայքարել իր դեմ։ Երեկ Փաշինյանը, անդրադառնալով նրան, հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»։ Որքան էլ չեն հանրայնացնում, բայց սրանից պարզ հնարավոր չէր ասել, եւ հեռու չէ այն օրը, երբ նա կհայտնվի մեղադրյալի աթոռին: Այդ ժամանակ Փաշինյանը կհիմնավորի իր զինակցին զոհաբերելու անհրաժեշտությունը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե չի հանդուրժում կոռուպցիոն երեւույթները: Ի դեպ, գրել էինք, որ Հովիկ Աղազարյանին մեղսագրվող կաշառքի գործով շոշափվում է նաեւ Հայկ Սարգսյանի անունը։ Գործով վկաները հեռախոսային զրույցի ընթացքում նրա մասին են խոսել, ասել, որ նախկինում ոչխարների արտահանման գործն ամբողջությամբ Հայկի ձեռքին էր»:
|

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
