«Արտգործնախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր». Ռոբերտ Քոչարյան
![]() «Արտգործնախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր, ուղղակի աբսուրդ է»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Եկեղեցու և հոգևորականների մասին ունեցած ելույթին:
Նա ընդգծել է. «Իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա, և այնպիսի տպավորություն է, թե մտածում են՝ կարող են մտնել, փոխել և անձական օգտագործման կառույց ունենալ։ Սա է նպատակը։ Ինչու՞ նման հայտարարությունները բավարար արձագանք չեն ստանում Եվրոխորհրդարանում։ Խնդիրն ավելի շատ աշխարհաքաղաքական է։ Օրինակ, ԵՄ դիվանագիտության ղեկավարը Կայա Կալասն է, նա Էստոնիայի նախկին վարչապետն է եղել։ Վարչապետ եղած ժամանակ, նա հայտարարում էր, որ Ռուսաստանը պետք է մասնատել երեք մասի։ Փոքր երկրի ղեկավար ես, ո՞նց ես մասնատելու Ռուսաստանը, քո երկրի անվտանգության մասին ընդհանրապես մտածու՞մ ես։ Այդ հոգեբանությունն ունեցող մարդը դարձել է ԵՄ–ի համար մեկ դիվանագետը։ Այլ աչքով է պետք նայել այս ամենին, սրանք ծայրահեղ քաղաքականացված հայտարարություններ են, որոնք շատ դեպքերում իրականության հետ որևէ առնչություն չունեն»։ |

«Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
1500:30
«ՀՀԿ զինանոցում իմփիչմենթի գործիքը սպառված չէ»․ Էդուարդ Շարմազանով
5000:06
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
76Երեկ, 21:06
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան
77Երեկ, 20:30
«Ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, բայց կրիմինալը ծաղկում է»․ Կարեն Վրթանեսյան
80Երեկ, 20:00
«Էս խեղճ մարդկանց սոված եք պահում»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
72Երեկ, 19:40
