«Ինչո՞ւ է Անկարան հանկարծ «մտահոգվել» Թեհրանի անվտանգությամբ». Տիգրան Խզմալյան
![]() Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-Իրան հերթական սրվող հակամարտությամ մեջ անսպասելիորեն միջամտեց Թուրքիան։ Էրդողանն առաջարկեց իրեն Թրամփի և Խամենեիի բանակցությունների «խաղաղարարի» դերում։ Ինչո՞ւ է Անկարան հանկարծ «մտահոգվել» Թեհրանի անվտանգությամբ։ Պատճառը պարզ է՝ Թուրքիան վախենում է կորցնել տարածաշրջանում Արևմուտքի հիմնական «գործավարի» իր ավանդական կարգավիճակը, ինչն անխուսափելի է, եթե ԱՄՆ միջամտությամբ Իրանն իսլամական կրոնապետությունից վերածվի Արևմուտքի գործընկեր և դաշնակից, ինչպես եղել 1979թ. առաջ շահ Փահլավիի օրոք։ Աշխարհիկ ու արևմտամետ Իրանը Թուրքիայի մղձավանջն է։ Ահա ինչու Էրդողանը շտապում է կանխել ԱՄՆ-ի հարվածը Թեհրանի մոլլաների բռնապետությանը, պահպանելու համար թրքական «մենաշնորհը» տարածաշրջանում։ Սակայն այս խաղում կա ևս մի կարևոր մասնակից՝ Իսրայելը։ Վարչապետ Նեթանյահուն շատ բացասաբար է վերաբերվում Էրդողանի թուրանական նկրտումներին և իր հերթին համոզում է Թրամփին՝ խաղադրույք կատարել Իրանում հասունացող իշխանափոխությանը։ Այս բարդ իրավիճակում ՀՀ-ն չի կարողանում չեզոք մնալ և դժբախտաբար, Փաշինյանի ներկայիս կողմնորոշումն ավելի մոտ է Թուրքիայի, Ռսաստանի և Ազռբաժանի դիրքորոշմանը, որոնք ձգտում են պահպանել status quo, որն անչափ անբարենպաստ է Հայաստանի գերագույն շահերին։ ՀԵՎԿ համոզմամբ, դրանք են՝ ԵՄ անդամ եվրոպական երկիր դառնալը, ազատագրված ու ժողովրդավար Իրանի հարևանությամբ»։ Աղբյուրը` Տիգրան Խզմալյան |

«Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
1500:30
«ՀՀԿ զինանոցում իմփիչմենթի գործիքը սպառված չէ»․ Էդուարդ Շարմազանով
5000:06
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
76Երեկ, 21:06
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան
77Երեկ, 20:30
«Ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, բայց կրիմինալը ծաղկում է»․ Կարեն Վրթանեսյան
80Երեկ, 20:00
«Էս խեղճ մարդկանց սոված եք պահում»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
72Երեկ, 19:40
