«Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը հասանելի կլինի պետբյուջեի համար, ամբողջությամբ կպետականացնենք»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Այս պահին տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում: Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը կլինի, այսպես ասած, հասանելի պետական բյուջեի համար, մենք դա լիարժեք, ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք և կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միջազգային գործընկերներին, հատկապես էներգետիկ ոլորտի թոփ ընկերություններին իրազեկել են ստեղծված իրավիճակի մասին: «Հիմա նաև որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետև կարող է պարզվել, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակն այնքան վատ է, և շուկայական արժեքը շատ ցածր է, կարելի է ուղղակի Կառավարության որոշմամբ ինչ-որ գումար հատկացնել և դա դարձնել... Մեծ հաշվով շտապելու բան չունենք: ՀԷՑ-ն այս պահին առնվազն դե ֆակտո պատկանում է ՀՀ-ին»,- նշեց Փաշինյանը: |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
