«Ճշմարտությունն այն է, որ ՀՀ-ն մերը չէր, և այլևս մերն է»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ես Ադրբեջանի նախագահի կայացրած մի շարք որոշումների վերաբերյալ իմ գոհունակությունն արտահայտել եմ, մասնավորապես, եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ դրա համար մենք պետք է Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում, որ դատափետենք»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ «Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ», աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է: Ճշմարտությունն այն է, որ ՀՀ-ն մերը չէր, և այլևս մերն է: Կարծում եմ՝ այդ թեման մեկընդմիշտ պետք է փակենք, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, և այդ թեման ինձ համար փակված է: Ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ՝ Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակվի: Ես, որպես ՀՀ-ի վարչապետ, որդեգրում եմ այդ գիծը և տանելու եմ այդ գիծը, և եթե քաղաքացիները գտնում են, որ սխալ եմ ես, անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն»,- նշեց Փաշինյանը։ |

«Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
1500:30
«ՀՀԿ զինանոցում իմփիչմենթի գործիքը սպառված չէ»․ Էդուարդ Շարմազանով
5000:06
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
76Երեկ, 21:06
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան
77Երեկ, 20:30
«Ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, բայց կրիմինալը ծաղկում է»․ Կարեն Վրթանեսյան
80Երեկ, 20:00
«Էս խեղճ մարդկանց սոված եք պահում»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
72Երեկ, 19:40
