«Միքայել Մինասյանը «Հայկական ժամանակ»-ին որքա՞ն գումար է տվել և ի՞նչ նպատակով»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին
![]() «Հայկական ժամանակ» օրաթերթն ինչ-որ մի ժամանակահատվածում եղել է ՀՀ-ի ամենամեծ տպաքանակն ունեցող, ամենամեծ պահանջարկն ունեցող, ընթերցողների ամենալայն զանգվածն ունեցող թերթը: ՀՀ-ում թերթերի տարածման շատ սահմանափակ ռեսուրսներ են եղել, և, բնականաբար, պետք էր այդ ռեսուրսներից օգտվել»,- այս մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ժամանակին Միքայել Մինասյանն ինչպես է ֆինանսավորել «Հայկական ժամանակ» թերթը, որքան գումար է տվել և ինչ նպատակով։ «Ի տարբերություն մյուս թերթերի՝ «Հայկական ժամանակի» 1 համարի 100 դրամից վաճառող ընկերությունն ստացել է 30 դրամ, մյուս թերթերից ստացել են 10, 20, 25 դրամ, հետևաբար տվյալ դեպքում ոչ թե «Հայկական ժամանակին» են «փող տվել», այլ «Հայկական ժամանակն» է «փող տվել», և դա արտահայտված է բազմաթիվ հաշվապահական թղթերում»,- հավելեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ «Հայկական ժամանակը» չի ունեցել որևէ մարդու մասին գրելու կաշկանդվածություն: |

«Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
1500:30
«ՀՀԿ զինանոցում իմփիչմենթի գործիքը սպառված չէ»․ Էդուարդ Շարմազանով
5000:06
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
76Երեկ, 21:06
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան
77Երեկ, 20:30
«Ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, բայց կրիմինալը ծաղկում է»․ Կարեն Վրթանեսյան
80Երեկ, 20:00
«Էս խեղճ մարդկանց սոված եք պահում»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
72Երեկ, 19:40
