«Մի անգամ զանգել էի Հեյդար Ալիևին և առաջարկել, որ բիտում առնենք իրենցից». Ռոբերտ Քոչարյան
![]() «Մի անգամ զանգել էի Հեյդար Ալիևին և ասել՝ մեծ ծրագիր ենք անում, Լիսի հիմնադրամով ասֆալտ էինք փռում: Ես իմ գրասենյակից զանգել եմ իրեն և առաջարկել եմ, որ բիտումը իրենցից առնենք, որ լավ էլ քայլ է, որ սկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել: Ինքը ասեց՝ մի երկու օր մտածեմ, հետ կզանգեմ»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Շարունակելով խոսքը՝ նա նշել է, որ 2 օր հետո Հեյդար Ալիևը զանգել է, ասել է՝ ճիշտ ես ասում, բայց մեզ մոտ դա կարող է սխալ ընկալվի, ես որ այդ գործարքին գնամ, շատ լուրջ քննադատության տակ կհայտնվեմ: «Ասաց՝ մի քիչ տրամադրություններն այստեղ ուրիշ են՝ դուք հաղթած կողմ եք, տրամադրությունները ուրիշ են», ասել է Քոչարյանը՝ հավելելով. «Ուզում եմ հասկանաք իմ վերաբերմունքը տնտեսական համագործակցության վերաբերյալ և ուղղակի ճիշտ գնահատեք, թե հիմա ում հետ գործ ունեք»: |

«Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
1500:30
«ՀՀԿ զինանոցում իմփիչմենթի գործիքը սպառված չէ»․ Էդուարդ Շարմազանով
5000:06
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
76Երեկ, 21:06
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան
77Երեկ, 20:30
«Ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, բայց կրիմինալը ծաղկում է»․ Կարեն Վրթանեսյան
80Երեկ, 20:00
«Էս խեղճ մարդկանց սոված եք պահում»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
72Երեկ, 19:40
