«Ադրբեջանի առաջատար հեռուստաալիքներից մեկի հատուկ հաղորդաշարը կոչվում է «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա»»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. ««Baku TV» հեռուստաալիքը Ադրբեջանի առաջատար հեռուստաալիքներից է։ Այն շատ ակտիվ է Հայաստանի դեմ վտանգավոր քարոզչական խոսույթներ տարածելու գործում։ Իրենք ունեն հատուկ հաղորդաշար, որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա»։ Այն եթեր է դուրս գալիս 2023 թվականի հունվարի 30-ից, այսինքն՝ արդեն 3 տարի, շաբաթական առնվազն մեկ անգամ պատրաստում են տեսանյութեր ադրբեջաներեն, անգլերեն, երբեմն նաև ռուսերեն լեզուներով, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական հող»։ Վերջին թողարկման ժամանակ, որը եթեր է գնացել մեկ օր առաջ, բառացի ասվում է հետևյալը․ «20-րդ դարում հայերի համար պետություն կառուցվեց ադրբեջանական հողերի վրա, որից հետո հայերը սկսեցին տարածքային պահանջներ ներկայացնել։ Դրա հետևանքով «Արևմտյան Ադրբեջանի» բնակչությունը բռնի տեղահանման ենթարկվեց, ցեղասպանվեց, տեղանունները փոխվեցին…»։ Հետո արդեն ՀՀ բոլոր մարզերը ներկայացվում են «ադրբեջանական» անուններով՝ որպես «ադրբեջանական հող»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
1500:30
«ՀՀԿ զինանոցում իմփիչմենթի գործիքը սպառված չէ»․ Էդուարդ Շարմազանով
5000:06
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
76Երեկ, 21:06
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան
77Երեկ, 20:30
«Ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, բայց կրիմինալը ծաղկում է»․ Կարեն Վրթանեսյան
80Երեկ, 20:00
«Էս խեղճ մարդկանց սոված եք պահում»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
72Երեկ, 19:40
