«Ունենք ներքաղաքական ունիկալ իրավիճակ. հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկեր». Ռոբերտ Քոչարյան
![]() «Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ: Ես չեմ հիշում ՀՀ պատմության մեջ որևէ ընտրություններ, որտեղ նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետևյալ բովանդակությամբ՝ Արարատ, թե Արագած, խոսք չի գնացել ազգային ինքնությունը պաշտպանելու մասին, Եկեղեցու միասնությւոնը պաշտպանելու մասին»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ընդգծել է, որ կա բավական լուրջ դաշտ ընդդիմության համագործակցության և թեզերի սինխրոնիզացման համար: «Հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկեր, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ մոտեցումները նույնանման են: Մենք հիմա ունենք ունիկաշ աշխարհաքաղաքական իրավիճակ՝ ուժի իրավունքի մասին: Մյուս կողմից ունենք ունիկալ ներքաղաքական իրավիճակ: Մտնում ենք նախընտրական շրջան: Այս 2 իրավիճակներից մեկը աշխատում է մասսամբ իշխանության օգտին, մյուսը՝ իշխանության օգտին: Թե ինչ արդյունքներ են լինելու, ցույց կտան ընտրությունները»,- հավելել է նա: |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
