Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի հունվարյան նստաշրջանի մեկնարկին իշխանական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը կրկին քննարկեցին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի հարցը։ Հայտնի է, որ ժամկետները խախտելու պատրվակով զեկույցը չի հրապարակվում, մինչդեռ իրականում քաղաքական որոշում է կայացվել՝ 20 թ․ ցավոտ պատմությունը նորից ասպարեզ չհանել։ Սակայն ուշագրավ է, որ անցած շաբաթվա նիստի ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն առաջարկեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ զեկույցի հետ կապված լսումներ անցկացնել։ Ըստ ամենայնի՝ իշխանությունը որոշել է լսումները նախընտրական նպատակներին ծառայեցնել՝ առիթը բաց չթողնելով պարտության մեղավոր հռչակել նախկիններին, որոնք «բանակը թալանել են»։ Սակայն Անդրանիկ Քոչարյանին համոզել չի հաջողվում, նախկինում նա դեմ էր արտահայտվել լսումների գաղափարին՝ ասելով, որ եթե լսումներ լինեն, կնշանակի՝ զեկույց չկա, իսկ եթե կա, ապա այն պետք է ներկայացվի ԱԺ-ին։ Չի բացառվում, որ լսումների փոխարեն հրապարակեն զեկույցի եզրակացությունը՝ մոտ 20 էջանոց, որտեղ ամփոփ գնահատականներ են տրվում տեղի ունեցածին»։ |

«Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
1500:30
«ՀՀԿ զինանոցում իմփիչմենթի գործիքը սպառված չէ»․ Էդուարդ Շարմազանով
5000:06
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
76Երեկ, 21:06
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան
77Երեկ, 20:30
«Ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, բայց կրիմինալը ծաղկում է»․ Կարեն Վրթանեսյան
80Երեկ, 20:00
«Էս խեղճ մարդկանց սոված եք պահում»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
72Երեկ, 19:40
