«Այդպես էլ չասաց, թե ովքեր են «ազատության թշնամիները», որ հարևանների հետ հակամարտությունների են տանում»․ Արթուր Խաչատրյան
![]() «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդացի Արարատ Միրզոյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։ Կարող եմ մեկ բառով այն որակել՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ։ Ըստ Արարատ Միրզոյանի՝ «Ազատության թշնամիները» ցանկանում են վերադարձնել մեզ ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտությունների և թույլ ինքնիշխանության միջավայր»։ Փաստորեն, Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին, մեզ բարի ադրբեջանցիների հետ թշնամացրին։ Ստացվում է, որ ադրբեջանցիները չեն հայաթափել Նախիջևանը, չեն հայաթափել Դաշտային Ղարաբաղը, չեն փորձել Արցախը ենթարկել էթնիկ զտման, արցախահայերի համար ստեղծել կյանքի անտանելի պայմաններ, որ նրանք լքեն իրենց բնօրրանը, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք չեն ցուցաբերել։ Ադրբեջանական իշխանությունները շատ լավն են, Սումգայիթի ու Բաքվի ջարդերը չեն կազմակերպել, Հայաստանի ու Արցախի հանրապետությունները չեն շրջափակել, մեր դեմ պատերազմ չեն սկսել, այդ ամենն արել են «ազատության թշնամիները»: Հայաստանի պատմության մեջ ամենձախող արտգործնախարարը դարակազմիկ եզրակացության է եկել, նույնիսկ գերազանցել է իր շեֆին։ Նիկոլ Փաշինյանն անմեղ ու բարի աչքերով հայտարարում էր, որ ինքն անմեղ է, պատասխանատու է, բայց մեղավոր չէ։ Արարատ Միրզոյանը մի լոնք առաջ անցավ։ Ըստ նրա՝ Ալիևն էլ մեղավոր չէ, «ազատության թշնամիներն» են մեղավոր, նրանք են հայերի ու ադրբեջանցիների միջև հակամարտություն հրահրել։ Թուրքերին էլ չմոռանանք։ Էրդողանը Փաշինյանին գիրք է նվիրել, լավն է, հայ-թուրքական հակամարտությունն էլ են «ազատության թշնամիները» հրահրել․․․ Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
