«Պլոճիկ ունեցի, ասա՝ ով է հիբրիդային պատերազմի հետևում կանգնած»․ Արմեն Աշոտյան
![]() «Անբարայոկանության շքերթ էր այսօր Արարատ Միրզոյանի կողմից «ձեռքբերումների» թվարկումը, հատկապես երբ այսօր Հայաստանում համատարած «բռնաբարվում» է Մարդու իավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիան»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ստրասբուրգում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօրվա ելույթին։ «Արարատ Միրզոյանը ճոռոմաբանում էր, այդ ստանդարտ տեքստերն արդեն սրտխառնոց են առաջացնում․․․ Միրզոյանը նաև խոսեց գալիք ընտրությունների և հիբրիդային սպառնալիքների մասին։ Վերջերս շատ են սիրում եվրոպական հարթակներում ճոռոմաբանել, որպեսզի այդպիսով շոյեն եվրոպացիների ականջը հակառուսական ակնարկներով և ստանալ ինդուրգենցիա, քարտ-բլանշ՝ ՀՀ ներսում ժողովրդավարական արժեքների տոտալ ոտնահարման համար։ Արարատ Միրզոյանն այսօր փորձեց մաքսիմալ օգտագործել այդ ամբիոնը՝ խոսելով հիբրիդային պատերազմների վտանգի մասին: Եվրոպացիներն այդ ամեն ինչը վերագրում են Ռուսաստանին․․․ Հերթական անգամ, Հայաստանի ռեժիմի ներկայացուցիչը՝ ակնարկելով ռուսների մասին՝ որպես հիբրիդային պատերազմի վտանգ, խուսափում է ուղիղ ասելուց, թե արդյոք այդ հիբրիդային պատերազմի վտանգը ռուսներից է սպասվո՞ւմ, թե՞ ոչ․․․ Միրզոյանն այդպես էլ խիզախություն չունեցավ ասելու, թե հիբրիդային պատերազմի վտանգները որտեղից են գալիս․․․ Իրականում Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմն իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց հայկական սպասարկուների կողմից․․․ Այո՛, Հայաստանում կա հիբրիդային պատերազմ, որը հրահրել է Նիկոլ Փաշինյանը՝ հայ ժողովրդի դեմ․․․ Զավեշտալի է, երբ որ գնում ես Եվրոպա և խոսում ես հիբրիդային պատերազմի մասին՝ ռուսներին փնովելու «խաթր» և եվրոպացիներին դուր գալու համար, այդ դեպքում պլոճիկ ունեցի, ասա՝ ով է, ըստ քեզ, հիբրիդային պատերազմի հետևում կանգնած»: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Պլոճիկ ունեցի, ասա՝ ով է հիբրիդային պատերազմի հետևում կանգնած»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
4918:54
«Բանակն այսօր հայտնվել է համակարգված քայքայման թիրախում»․ Արմեն Հովասափյան
8118:24
«Շատ ուղղություններով անհնարինն է արվել, անհնարը դարձել է իրականություն»․ Նիկոլ Փաշինյան
6418:06
«TRIPP-ն իրականում գործարք է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
8217:18
«Որքանո՞վ է ռիսկը, որ հակամարտությունը նորից գլուխ կբարձրացնի». հարց՝ Արարատ Միրզոյանին
9516:12
«Փաշինյանը ձերբակալել է մեծ թվով եպիսկոպոսների, մի՞թե սա խախտում չէ». հարց՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
11415:42
