«TRIPP-ն իրականում գործարք է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև»․ Լևոն Զուրաբյան
![]() «Սա իրականում գործարք է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև, Ադրբեջանը փող է տալիս, ամերիկացիք ապահովում են Ադրբեջանի քաղաքական նպատակները, ինչի մասին վկայում է այն, որ Դավոսում Թրամփը հանդիպեց Ալիևի հետ, իսկ Փաշինյանին ընդամենը մի երկու անգամ աչքով արեց և ոտքը շոշափեց․ այսպես վարվում են բուտաֆորիայի հետ»,- 24TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ խոսելով TRIPP նախագիծի մասին։ «Ադրբեջանը ստանում է բացառիկ իրավունքներ Հայաստանի տարածքով իր բեռները տանել-բերելու, իսկ Հայաստանն ընկնում է կախվածության մեջ Ադրբեջանից, ստրատեգիական, կոմունիկացիաների առումով մեր բոլոր հոսքերը կախված են լինելու կամ Ադրբեջանից, կամ Թուրքիայից»,- հավելել է Զուրաբյանը։ «Երբ նախագծի բոլոր համաձայնությունները դառնան իրավական պարտավորություն Հայաստանի համար, և եթե այդ ընթացքում մենք ցանկանաք մեր սուվերեն տարածքի վրա՝ Սյունիքում կառուցել երկաթուղի, որը մեզ կկապի Իրանի հետ և կբացի մեր հասանելիությունը, հարց է ծագում՝ մենք դա կարողանալո՞ւ ենք անել, եթե ԱՄՆ դեմ է դրան։ Պարզվելու է, որ Հայաստանն ուղիղ 100 տարով կորցրել է հնարավորությունն Իրանի հետ սարքելու մի երկաթուղի, որը էական նշանակություն կունենա մեր տնտեսության թռիչքաձև զարգացման համար»,- մանրամասնել է ՀԱԿ փոխնախագահը։ |

«Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
1500:30
«ՀՀԿ զինանոցում իմփիչմենթի գործիքը սպառված չէ»․ Էդուարդ Շարմազանով
5000:06
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
76Երեկ, 21:06
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան
77Երեկ, 20:30
«Ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, բայց կրիմինալը ծաղկում է»․ Կարեն Վրթանեսյան
80Երեկ, 20:00
«Էս խեղճ մարդկանց սոված եք պահում»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
72Երեկ, 19:40
