Հղի կնոջը դանակահարելուց հետո ամուսինը դանակահարել էր նաև տաքսու վարորդին
![]() Հունվարի 2-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտարարել էր, որ Արարատի մարզում ամուսինը սուր կտրող-ծակող առարկայով վնասվածքներ էր պատճառել հղի կնոջը։ Այդ օրը՝ ժամը 18:55-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆիկ Հ-ն կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Իսկ ժամը 18:50-ի սահմաններում պարանոցի և որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածք ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Նուշիկ Ա-ն, ով այնուհետև տեղափոխվել է Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզվել է, որ նա ստացել է «պարանոցի և ձեռքերի շրջանի կտրած-ծակած վերքեր» վնասվածքներ։ Տեղում պարզվել է նաև, որ Նուշիկ Ա-ն 6 ամսական հղի է։ Պարզվել է, որ վիրավորներից Ռաֆիկ Հ-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Մինչ բժիշկները պայքարում էին 2 վիրավորների կյանքի համար, Արարատի քրեական ոստիկանները պարզել են, որ Նուշիկ Ա-ին դանակահարել է նրա ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հրահատ Ա-ն, Երևան-Երասխ ավտոճանապարհի «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ Ռաֆիկ Հ-ի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում, և երբ Ռաֆիկ Հ-ն տեսել է, թե ինչպես է ամուսինը դանակահարում կնոջը, փորձել է հանդարտեցնել, սակայն ինքը նույնպես դանակի հարվածներ է ստացել, իսկ Հրահատ Ա-ն այնուհետև դիմել է փախուստի։ Վիրավորների հարազատները նշում էին, որ մինչև այժմ տեղյակ չեն՝ արդյոք իրավապահները հայտնաբերել ու ձերբակալել են Հրահատ Ա-ին, թե ոչ։ |

Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
22620.08.2026, 23:42
«Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը». ՀՀ ՊՆ, ՔԿ
17320.08.2026, 17:54
Սևանա լճից դուրս է բերվել 36-ամյա տղամարդու մարմին
16820.08.2026, 15:24
«Նորից լսել եմ երեկվա ձեր հնչեցրած մտահոգությունները, դրանց մեջ որոշակի լեգիտիմություն կա». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
9320.08.2026, 10:48
Քենիայում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ
51020.08.2026, 01:13
«Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի
14720.08.2026, 00:24
