Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

«Պիղծերը շարունակում են եկեղեցու խորան բարձրանալ, պատարագ մատուցել». Նաիրի Հոխիկյան

62
Այսօր, 09:12
«Պիղծերը շարունակում են եկեղեցու խորան բարձրանալ, պատարագ մատուցել». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայերի մեջ, հատկապես կերուխումի սեղանի շուրջ տարածված մի խոսք կա. «եթե իրոք երկնային կյանք կա, եթե Աստված կա, թող այսպես (այնպես) լինի»:
Ես մշտապես նման դեպքերում ուղղում եմ մարդկանց, թե Աստծո մասին «եթե»-ով չեն խոսում, որովհետև կասկածել Աստծո գոյությունը, նշանակում է մեղք գործել և հոգին վաճառել սատանային։
Բայց միաժամանակ ես հասկանում եմ, որ իմ այդպիսի խոսքերը անարդյունավետ կամ քիչ արդյունավետ կարող են լինել, քանի դեռ մարդկանց ուշքն ու միտքը նյութն է' կերուխումը, խորովածը, հարստությունը, ասֆալտը, իսկ եկեղեցու սպասավորները, որոնցից մարդիկ պիտի հոգևոր սնունդ ստանան, այդ նույն մարդկանց աչքի առաջ զբաղվում են նյութի պաշտամունքով կամ այլասերմամբ։ Մեկը բենթլիների ու ադամանդի բիզնես է անում, մյուսը միջնադարյան Կտակարան է առնում ու թանկ գնով ծախում, երրորդը աղքատների համար օգնություն եկած հագուստը չի բաժանում իր թեմի աղքատներին ու էժան գնով ծախում է, մեկ ուրիշը նույնասեռական գոմիկ է, մյուսը ուրանում է Արցախն ու իր թեմը' հանուն մի բնակարանի։
Ու այդպիսի կեղտոտված հոգևորականները աջակցում են դավաճանություն և պղծություն քարոզող, թշնամուն բարեկամ անվանող, իրեն Քրիստոսի հետ համեմատող իշխանությանը և աջակցություն ստանում հենց այդպիսի իշխանության կողմից։
Այդ պայմաններում սովորական հայ մարդու մոտ բնական հարց է առաջանում՝ եթե այս պիղծերն են եկեղեցու խորան բարձրանում ու խաչ բռնում, եթե սրանք են միջնորդը մարդու և Աստծո միջև, այդ դեպքում արդյո՞ք Աստված կա։ Եվ ինչո՞ւ Մայր Աթոռը դուրս չի վռնդում հոգևոր ծառայությունից այդ պիղծերին։
Այս հարցերին ես պատասխանել չեմ կարող՝ միայն շարունակ հորդորելով երբեք ու ոչ մի պարագայում կասկածի տակ չդնել Աստծո գոյությունը։ Բայց չէ՞ որ այդպիսի պիղծ հոգևորականներն իրենք են կասկածի տակ դնում Աստծո գոյությունը՝ դառնալով միջնորդ մարդու և սատանայի միջև, ու կրկին Մայր Աթոռը դրանց չի հեռացնում, կարգալույծ չի անում, բանադրանքի չի ենթարկում։
Պիղծերը շարունակում են եկեղեցու խորան բարձրանալ, պատարագ մատուցել ու միաժամանակ ամեն տեսակի հանցանք գործել։
Դրանք բոլորը պայմաններ են, որոնք մարդկանց հեռացնում են ինչպես եկեղեցուց, այնպես էլ Աստծուց»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան