Թուրքիայում հայկական եկեղեցի կվերականգվի
![]() Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կաջակցի Իսկենդերունի Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցու վերականգնմանը, որը լրջորեն վնասվել էր 2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ: Այս մասին հայտարարել է Պոլսի Հայոց պատրիարք արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Պատրիարքն այս հայտարարությունն արել է 2025 թվականի հունվարի 6-ին՝ Ստամբուլում հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։ Անդրադառնալով իր վերջին այցին Անկարա՝ պատրիարքը նշել է, որ Իսկենդերունի վնասված եկեղեցին ընդգրկվել է նախարարության աջակցման ծրագրում, ինչը հույս է ներշնչում, որ վերականգնման աշխատանքները կմեկնարկեն մոտ ապագայում։ Եկեղեցին գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքի Հաթայի մարզի Ալեքսանդրեթ (այժմ՝ Իսկենդերուն) քաղաքում։ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18

