«Ինչո՞ւ չեք աշխատում Հայ դատի ներկայացուցիչների հետ». հարց՝ Զարեհ Սինանյանին
![]() «Սփյուռքահայ մի շարք գործիչներ նշում են, որ դուք չեք աշխատում Հայ դատի ներկայացուցիչների հետ: Ինչո՞ւ»,- դիմելով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ հարցրեց լրագրողը: Պաշտոնյան ասաց՝ դա իրականությանը չի համապատասխանում. «Անցյալ տարի 14-15 գործուղում եմ ունեցել, որի ժամանակ, ընդհանրապես, միշտ ձեռք ենք մեկնում ՀՅԴ ու Հայ դատի կառույցներին: 2023-ի վերջին կամ 2024-ի սկզբին ԱՄՆ 8 քաղաք այցելեցի, որից 6 քաղաքներում Հայ դատի տեղական կոմիտեի կամ Դաշնակցության տեղական կոմիտեի անդամների հետ ամեն տեղ հանդիում եմ ունեցել: Ուրիշ բան է, որ հաճախ իրենք չեն արձագանքում մեր դիմումներին»,- նշեց Սինանյանը՝ հավելելով, որ հանդիպումները միշտ չէ, որ սիրալիր են անցնում. «Կրկնում եմ՝ հաճախ մեր մեկնած ձեռքին համապատասխան արձագանք չի լինում: Հետևաբար մեր՝ իրենց հետ չհամագործակցելն ավելի շատ պայմանավորված է իրենց չկամությամբ, քան մեր խուսափողականությամբ»: |

«Թե ինչու են Վենսն ու Թրամփը հիացած Փաշինյանով, պատասխանը Արաքսի ափին է»․ Թաթուլ Հակոբյան
212:30
Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում (տեսանյութ)
3212:24
19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է
3712:18
«Արդյո՞ք սա նշանակում է, որ «Կնքահայրը» ֆիլմը չպետք է հեռարձակվի». Արծվիկ Մինասյան
4512:12
«Նախագիծը գալիս է՝ իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա սահմանափակում դնելու համար». Գեղամ Մանուկյան
4612:00
«Եթե «Եվրոնյուզ»-ը, «Վեստի»-ն լուսաբանում են ընդդիմության հավաքը, դա համարվելո՞ւ է միջամտություն»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5711:54
