Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

«Ի՞նչ կարող է անել լավ կառավարությունը 65 մլն դոլարով՝ ի տարբերություն այս կառավարության». Նարեկ Կարապետյան

98
Երեկ, 23:36
«Ի՞նչ կարող է անել լավ կառավարությունը 65 մլն դոլարով՝ ի տարբերություն այս կառավարության». Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում անդրադարձել է կառավարության՝ վարչապետի անձնակազմի ծախսերի համար բյուջեից հատկացված 65մլն դոլարին;

«Ի՞նչ կարող է անել լավ կառավարությունը 65 մլն դոլարով՝ ի տարբերություն այս կառավարության: Կարող է ընտրել մի շրջան, օրինակ Մարտունու և Հրազդանի, և պետական ներդրումներով օգնել ստեղծել գործարաններ, աշխատատեղեր, որպեսզի լուծենք այս շրջանների գործազրկության հարցը: Կարող է ծայրահեղ աղքատ մարդկանց համար ապահովել սնունդ և հագուստ: Կարելի էր ամենաանապահով թոշակառուներին բաժանել քարտեր, որոնք իրավունք կտան 20-25 000 դրամի գնումներ անել...»,- նշոլ է Նարեկ Կարապետյանը

Աղբյուրը`   Նարեկ Կարապետյան