Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

«Առաջիկա ընտրություններում օրակարգի վրա է լինելու հիբրիդային պատերազմի թեման». Թաթուլ Հակոբյան

66
Այսօր, 03:06
«Առաջիկա ընտրություններում օրակարգի վրա է լինելու հիբրիդային պատերազմի թեման». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սոլովյովի զազրելի և անմարդկային արարքը կարող են դատապարտել աշխարհի 10 միլիոն հայերից յուրաքանչյուրն իրենց սոցիալական էջերում: Հազարավորներն արդեն իսկ դատապարտել են: Բայց այստեղ կարևոր է, ավելի ճիշտ՝ անհրաժեշտ, այլ բան նաև.
ա/ արգելել Ռուսաստանի իշխանությունների տեսակետներն արտահայտող այս մարդու մուտքը Հայաստան, անշուշտ նաև զրկել հայկական պարգևներից, եթե նման մեխանիզմ գոյություն ունի,
բ/ արտգործնախարարության մակարդակով դատապարտել պատերազմական անթաքույց այս կոչը,
գ/ Փաշինյան-Պուտին զրույցում, լինի հեռախոսազրույց կամ հանդիպում, ահազանգել սրա մասին, ընդ որում՝ հրապարակային:
Բոլոր մակարդակներում պետք է հիշեցնել, որ Ռուսաստանը Հայաստանում ունի.
ա/ ռազմական ներկայություն՝ Գյումրիի 102-րդ ռազմակայանի տեսքով,
բ/ Թուրքիա-Հայաստան սահմանին կանգնած են նաև ռուս սահմանապահներ,
գ/ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:
Տպավորություն ունեմ, որ առաջիկա ընտրություններում օրակարգի վրա է լինելու հիբրիդային պատերազմի թեման, իսկ Սոլովյովի գարշելի պահվածը նաև սնելու է նրանց, ովքեր յոթ երգ գիտեն, յոթն էլ հիբրիդի մասին»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան