«Գերմանիան մշակում է ՆԱՏՕ-ի առաքելություն՝ Գրենլանդիայում ԱՄՆ-ին զսպելու համար». #Bloomberg
![]() Գերմանիան մշակում է Արկտիկայում ՆԱՏՕ-ի համատեղ առաքելություն ստեղծելու նախաձեռնություն՝ Գրենլանդիայի անեքսիայի սպառնալիքների պատճառով Միացյալ Նահանգների հետ լարվածությունը մեղմելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու տեղեկացված աղբյուրների։ ՆԱՏՕ-ի «Բալթյան պահապան» առաքելությունը, որը գործում է անցյալ տարվանից՝ Բալթիկ ծովում կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար, կարող է ծառայել՝ որպես նոր «Արկտիկական պահապան» առաքելության նախագիծ, որը կներառի Գրենլանդիան, հայտնում են աղբյուրները։ Գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի վերաբերյալ հռետորաբանությունը դիվանագիտական ակտիվության ալիք է բարձրացրել, քանի որ պաշտոնյաները փորձում են պարզաբանել նրա մտադրությունները։ Կիրակի օրը Գերմանիայի փոխկանցլեր Լարս Քլինգբեյլը, որը այս շաբաթ կայցելի Միացյալ Նահանգներ, կոչ արեց Վաշինգթոնին՝ հարգել Գրենլանդիայի ինքնիշխանությունը և միջազգային իրավունքը։ «Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ որոշումը կախված է բացառապես Դանիայից և Գրենլանդիայից։ Տարածքային ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պետք է հարգվեն։ Միջազգային իրավունքի այս սկզբունքները վերաբերում են բոլորին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին։ Մենք համատեղ աշխատում ենք որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ Արկտիկայի անվտանգությունը բարձրացնելու համար, այլ ոչ թե միմյանց դեմ»,- ասել է փոխկանցլերը։ Միացյալ Նահանգների, Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչները այս շաբաթ բանակցություններ են վարելու Վաշինգթոնում։ Դրանք կարող են տեղի ունենալ հունվարի 13-ին: Bild-ի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները մտադիր են աջակցել Կոպենհագենին. Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունն արդեն համաձայնության են եկել դիրքորոշումների շուրջ և քննարկել հաջորդ քայլերը: Երեքշաբթի օրվանից առաջ Գերմանիայի փոխկանցլեր Լարս Քլինգբեյլը և արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կմեկնեն ԱՄՆ-ի մայրաքաղաք, որտեղ նրանք կհանդիպեն պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
