Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

«Հակառակ իշխանության հավաստիացումներին` Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկում են TRIPP-ն` առանց Հայաստանի». Գոհար Մելոյան

84
Երեկ, 22:48
«Հակառակ իշխանության հավաստիացումներին` Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկում են TRIPP-ն` առանց Հայաստանի». Գոհար Մելոյան

Փաստաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «TRIPP-ի քննարկում՝ առանց Հայաստանի:
ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի զարգացման հեռանկարները։
Սա նշանակում է, որ երկու այլ պետություններ, առանց Հայաստանի մասնակցության, քննարկում են մի երթուղու ճակատագիրը, որը ամբողջությամբ անցնում է բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով (TRIPP-ը անցնում է ՄԻԱՅՆ Սյունիքի մարզով)։
Հիշեցնեմ, որ օգոստոսի 8-ից ՀՀ կառավարությունը պնդում է, թե TRIPP երթուղին բացառապես հայ-ամերիկյան օրակարգի հարց է:
Սակայն փաստերը վկայում են հակառակի մասին․ Ադրբեջանը, շրջանցելով Հայաստանի Հանրապետությանը՝ ԱՄՆ-ի հետ քննարկում է ՀՀ սուվերեն տարածքով անցնող երթուղու հետ կապված հարցեր։
Սա անընդունելի է և ուղղակիորեն ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։
Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ցանկացած ճանապարհի, այդ թվում՝ TRIPP-ի հետ կապված բոլոր հարցերը, կարող են քննարկվել և համաձայնեցվել ՄԻԱՅՆ Հայաստանի Հանրապետության հետ եւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ»:

Աղբյուրը`   Գոհար Մելոյան