Իրանի ԱԳՆ-ն կանչել է եվրոպացի դեսպաններին
![]() Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին երկրում հակակառավարական բողոքի ցույցերին իրենց երկրների հրապարակային աջակցության վերաբերյալ։ Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 12-ին, հայտնել է Իրանի պետական լրատվական գործակալությունը՝ «Թասնիմը»։ Նախորդ օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տունը քննարկում է Իրանի դեմ գործողությունների մի քանի «շատ կոշտ» տարբերակ՝ երկրում բողոքի ցույցերի դաժան ճնշման ֆոնին։ Հարցին, թե արդյոք Իրանը հատել է ցուցարարներին սպանելու իր՝ նախկինում ուրվագծված «կարմիր գիծը», Թրամփը պատասխանել է. «Կարծես թե նրանք սկսում են դա անել»։ Արգելքը վերաբերում է Բրյուսելի և Ստրասբուրգի՝ Եվրոխորհրդարանի բոլոր շենքերին, ինչպես նաև Լյուքսեմբուրգում գտնվող քարտուղարությանը։ Եվրոխորհրդարան մտնող Իրանի բոլոր քաղաքացիները պարտավոր կլինեն անցնել հատուկ ստուգում, և եթե նրանց անունները նշված են Թեհրանի ռեժիմի համար աշխատող անձանց տվյալների բազայում, նրանց մուտքը կարգելվի։ «Իրանի ժողովուրդը կարող է շարունակել հույսը դնել այս խորհրդարանի աջակցության և համերաշխության վրա», - նշել է Մետսոլան Եվրոխորհրդարանի պատգամավորներին ուղղված իր նամակում։ |

«Պետք է կազմակերպվի կոշիկ մաքրելու փառատոն՝ «Վարչակեղտ»»․ Էդգար Ղազարյան
5700:48
«Ուկրաինային առաջակվում է կապիտուլյացիա, բայց Զելենսկին կարող է չընդունել»․ Թաթուլ Հակոբյան
4700:36
«Առանց որոշակի ռեսուրսների՝ հակաթուրքական թեզերը կյանքի կոչել հնարավոր չէ»․ Հայկ Այվազյան
8400:18
Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան
8400:06
«Փորձում են համոզել, թե տնտեսության անկումը ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդող գործոն է»․ Արման Աբովյան
111Երեկ, 23:54
«Ընդդիմությունը դեմ չէ համապետական նոր ընտրություններին․ ինչո՞ւ»․ Մարիա Կարապետյան
92Երեկ, 23:36
