««Բարենորոգիչ» մի քանիսի հրապարակային ուրացումն ավելի հնչեղ է, քան կղերական ավանդապահների հավատարմության երդումը». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն անգամ, երբ ՀԱԵ հոգևորականներից մեկը հայտարարում է, որ կողմ է վարչապետ Փաշինյանի՝ եկեղեցական կյանքը բարենորոգելու ծրագրերին, ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրանում, անեծքներ, ամոթանքներ, հայհոյանքներ են հնչում այդ անձի հասցեին: Տևական ժամանակ է, ինչ մեր եկեղեցու պաշտոնական դիրքորոշման մեկ «ուրացողի» ինքնաբացահայտմանը հաջորդում է տասնյակ հոգևորականների՝ եկեղեցուն և Կաթողիկոսին իրենց հավատարմության և սատարման հրապարակավ երդում տալու գործողությունը: Գուցե սխալվում եմ, բայց սա ուշագրավ երևույթ է, այնքանով, որ մի քանիսի դեմ են ելնում բազումք, բայց փոքրամասնություն հանդիսացող «բարենորոգիչ» այդ մի քանիսի հրապարակային ուրացումն ավելի հնչեղ է, մեծ ուշադրություն է գրավում, քան մեծամասնություն կազմող կղերական ավանդապահների հավատարմության երդումը: Մասնագիտական մոտեցման դեպքում գուցե հնարավոր լիներ խուսափել ուրացման բացասական էֆեկտից: Մասնագիտական մոտեցման անտեսման հետևանքն այն է, որ յուրաքանչյուր նոր անհատական ուրացում թուլացնում է Կաթողիկոսի թիմի դիրքերը, մինչդեռ հավատարմության զանգվածային երդումները այդ թիմի դիրքերը չեն ուժեղացնում»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Շիրակում երիտասարդների զբաղվածության ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին»․ Մհեր Մելքոնյան
4904:06
«Վենսի այցից հետո ոչ թե ռազմագերիները եկան ՀՀ, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները»․ Էդգար Ղազարյան
8700:42
«Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են և կրում են քաղաքական բնույթ»․ Մայր Աթոռ
107Երեկ, 21:24
«ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք ԱՄՆ վիզայի համար կարող են դիմել արտահերթ»․ ԱՄՆ դեսպանատուն
90Երեկ, 20:06
«Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է»․ Մայր Աթոռ
106Երեկ, 17:42
Բարձրաստիճան հոգևորականները՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
118Երեկ, 15:30
