Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 մարտի, 2026 թ.

«ՔՊ պաշտոնյաները կոռուպցիայի մեջ չկա՞ն». Թագուհի Թովմասյան

71
Այսօր, 14:48
«ՔՊ պաշտոնյաները կոռուպցիայի մեջ չկա՞ն». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հարցերը՝ ուղղված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին. «Ձեր հաղորդումը միայն նախկինների մասին է. ՔՊ պաշտոնյաները կոռուպցիայի մեջ չկա՞ն:
Միակ բարձրաձայնվող դեպքը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի գործն է: Միայն սա՞ է ամբողջ պատկերը։
Ի վերջո, այդ ի՞նչ «պետական գաղտնիք» էր բացահայտել Հովիկ Աղազարյանը, որ այդ հարցը այդպես էլ հստակ չի ներկայացվում հանրությանը։
Ինչո՞ւ կարճվեց ՔՊ-ի դրամահավաքների ու նվիրատվությունների գործը, երբ «Երեմյան» ընկերության աշխատակիցները՝ մոտ 200.000 դրամ աշխատավարձով, իրենց գրեթե 10 ամսվա աշխատավարձի չափով գումար էին «նվիրաբերել» ՔՊ-ին՝ անգամ չիմանալով դրա մասին։
Հարցեր՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին»: