Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը՝ ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինը «հայտնվել» է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, ով Արման Բոշյանի կինն է, ցուցակի 102-րդ համարն է։ Այն Բոշյանի, ով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այլևս հրաժարվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակում ու հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ Հիմա նրա կինը փոխնախարար է ու ցանկանում է պատգամավոր դառնալ։ Մենք ուսումնասիրեցինք ՔՊ նախընտրական ցուցակի 102-րդ համարում ընդգրկված Անուշիկ Ավետյանի պաշտոնեական հայտարարագիրը և հարակից տվյալները։ Հայտարարագրի համաձայն՝ Ավետյանը ունի Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող կիսակառույց շինություն, որի 1/2 բաժնեմասը ձեռք է բերել 2019 թվականի հունիսի 11-ին՝ գնման միջոցով։ Նրա բանկային ավանդները կազմում են 110,000 և 60,000 ԱՄՆ դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 941,500 դրամ։ Կանխիկ միջոցներ չի հայտարարագրել»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Սա Իրանի երկրորդ հաղթանակն է»․ Հենրիխ Դանիելյան
3709:42
Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում․ «Հրապարակ»
4809:18
Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին դատի են տվել. «Հրապարակ»
4309:12
Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին․ «Հրապարակ»
3709:00
Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը՝ ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ»
8108:54
«Ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին». Սամվել Ֆարմանյան
19302:12
