Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
![]() ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատական ակտին։ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի (Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար) և նրան փոխկապակցված անձանց։ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 1-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։ Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը. Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև՝ 934.000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության՝ 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք. Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու
88Երեկ, 12:02
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին
379Երեկ, 11:24
«Զգուշացե՛ք կեղծ առաջարկներից»․ ՆԳՆ
19513.07.2026, 16:18
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
16713.07.2026, 16:06
Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
11813.07.2026, 15:54
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
14013.07.2026, 15:18
