«Ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին». Սամվել Ֆարմանյան
76
Այսօր, 02:12
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՅԴ-ին 1.) Հայաստանի աշխարհագրական դիրքն ու օրվա աշխարհաքաղաքականությունն էնպիսին է, որ աշխարհը ՉԻ թույլատրելու, որ Հայաստանում այսօր իշխանության գա ՀՅԴ-ն: Անգամ, եթե մեր ժողովրդի մեծամասնությունը գնար ՀՅԴ-ի հետևից: Դուք ինձանից լավ եք հասկանում, թե ինչ ի նկատի ունեմ: Սա լավ ու վատի, ճիշտ ու սխալի, արդարի ու անարդարի հարց չէ: Սա ռեալպոլիտիկ է՝ մաթեմատիկա է: Էլի ինձանից լավ եք հասկանում: 2.) Հասկանո՞ւմ է էս պարզ բանը 10 տարի Հայաստանը ղեկավարած ու նրա արտաքին քաղաքականությունը վարած Ռոբերտ Քոչարյանը: 100 % այո՝ հասկանում է: 3.) Այդ պարագայում ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին, թե ՀՅԴ-ով գնալով ընտրության, իբր, հավակնում է իշխանության: 4.) Բանն այն է, որ Նիկոլին իշխանության ղեկին պահելու համար կենսական նշանակություն ունի ոչ միայն երկրի ներսում Նիկոլից նախընտրելի այլընտրանքի բացակայությունը, այլև արտաքին անվերապահ ու համակողմանի աջակցությունը՝ ԱՄՆ-ից Ռուսաստան ու ԵՄ, Անկարայից Բաքու: Ահա, հեծնելով ՀՅԴ-ին ու նրան տանելով քաղաքական ինքնասպանության, Քոչարյանը միջազգային հանրությանը մղում է ատամներով պահելու ու աջակցելու Նիկոլին. պահե՛ք Նիկոլին, քանի որ այլընտրանքը կարող է լինել բոլոր հարևանների հանդեպ տարածքային պահանջներ ունեցղ ՀՅԴ-ով իշխանության հավակնող Քոչարյանը: Իսկ հունիսի 7-ից հետո, երբ ՀՅԴ-ն իր ձեռքով արդեն դարձած կլինի արտախորհրդարանական ուժ, հիշե՛ք, նույն Քոչարյանը մենակ կթողնի ձեզ Նիկոլի քաղաքական բռնաճնշումների դեմ ու Պիղատոսի նման կլվանա ձեռքերը՝ կհաշվի նոր գործարքից ստացած քեշը: Խնդրում եմ, գտե՛ք տարբերակը, ձերբազատվե՛ք Քոչարյանից: Կամ մասնակցեք առանձին, որ հեշտությամբ հաղթահարեք 4 %-ի ընտրական շեմն ու մնաք խորհրդարանական ուժ կամ միացե՛ք Սամվել Կարապետյանին: Նժարին միայն ՀՅԴ-ի ճակատագիրը չէ: Քանի դեռ չի եկել հունիսի 8-ը»։