Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 ապրիլի, 2026 թ.

«Ինչո՞ւ Հայաստանը բանակցային հարթակ տրամադրելու առաջարկով հանդես չեկավ»․ Էդմոն Մարուքյան

64
Այսօր, 10:12
«Ինչո՞ւ Հայաստանը բանակցային հարթակ տրամադրելու առաջարկով հանդես չեկավ»․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք

Ինչո՞ւ պետք է ԱՄՆ–Իրան բանակցություններն անցկացվեն Իսլամաբադում, այլ ոչ թե Երևանում, երբ Հայաստանը Խաղաղության խորհրդի անդամ է, իսկ իշխանական քարոզչության համաձայն՝ «Փաշինյանը Թրամփի հետ լավ է»։

Բոլորի համար ակնհայտ էր, որ մինչև հրադադարի կնքումը Միացյալ Նահանգները երկխոսության եզրեր էին փնտրում, բայց ՀՀ իշխանություններն անտարբեր գտնվեցին։ Այնինչ ամեն օր կրկնում են, թե իբր տարածաշրջանում «խաղաղության խաչմերուկ» են կառուցում, բայց երբ այդ խաչմերուկը «այրում է», ոչ մի քայլ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու համար։

Այն ֆոնին, երբ խոսվում է մեր երկրի «եվրաինտեգրման» մասին, որպես Իրանի հարևան և բարեկամ պետություն, ինչո՞ւ Հայաստանը բանակցային հարթակ տրամադրելու առաջարկով հանդես չեկավ։

Ինքնիշխանությունն այդպես է դրսևորվում, երբ պետությունն ամբիցիաներ ունի և փորձում է դրանք բավարարել, ոչ թե սպասում է, թե Ալիևը և Էրդողանը ինչ նոր պահանջներ կներկայացնեն՝ դրանք արագացված կարգով կյանքի կոչելու համար»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան