««ԹՐԻՓՓ»-ը չկա, մեխը ծռվել է». Ռոբերտ Քոչարյան
![]() «ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, և այս պատերազմը շատ-շատ հարցեր առաջացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը; Նա այս իրավիճակում չի տեսնում ԹՐԻՓՓ–ի պրակտիկ իրագործումը։ «Սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ: Այն շարունակելու միակ տարբերակը ես տեսնում եմ այդ ֆորմատի ընդլայնումը՝ ներգրավելով Ռուսաստանին, Չինաստանին։ Ներգրավել որևէ երկիր, որը Իրանի կողմից բարեկամ երկիր է ընկալում։ Այլ տարբերակը պրոբլեմային է»,- ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով՝ եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանեն, ապա Իրանի տարածքը դառնալու է տրանզիտի համար ամենահարմար և կարճ տարածքը դեպի Եվրոպա, որը գլոբալ հսկայական փոփոխություններ է բերելու։ «Չինաստան, Պակիստան, Իրան, Թուրքիա, Եվրոպա։ Ամենից կարճ մարշրուտն է լինելու։ Իսկ մենք շատ ավելի ուշադիր պետք է լինենք Իրանի հետ մեր հարաբերություններին։ Մենք ուղղակի չպետք է անենք քայլեր, որոնք կքանդեն այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում: Բայց այս իշխանությունը վարպետ է հարաբերություններ քանդելու մեջ։ Կարծում եմ՝ հիմա իրենք էլ են հասկանում, որ պրոբլեմներ ունեն, բայց քանի որ նախընտրական ժամանակաշրջան է, փորձելու են կառչել այն թեզերից, որոնց վրա արդեն ջանքեր են գործադրել, տարիներ շարունակ քարոզել են»,-հավելեց Քոչարյանը։ Քոչարյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները խնդրել են, որ ԱՄՆ-ից հայտարարեն, թե ԹՐԻՓՓ-ը դեռ ուժի մեջ է։ «Ուժի մեջ չէ. որպես քարոզչական գործիք՝ գուցե այո, բայց իրականում՝ ոչ: Չկա, այդ մեխը ծռվել է»,- ասաց նա։ |

«Նույնիսկ երբ թվում է՝ կանոններն այլ ելք չեն թողնում, փակուղիներ չկան»․ Հայկ Դերզյան
6503:06
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնվել է զենք չմատակարարել Իրանին
18100:14
«Պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն». Վահրամ Մարտիրոսյան
73Երեկ, 23:48
Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ
96Երեկ, 23:30
Ամերիկան պլանավորում է ևս մեկ ռազմական գործողություն
135Երեկ, 23:05
«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան (տեսանյութ)
127Երեկ, 21:12
