«Ընդդիմության գործողությունները կարող են հանգեցնել պատերազմի»․ Հայկ Կոնջորյան
![]() «Վստահաբար՝ մեր հաղթանակից է կախված խաղաղության շարունակականությունը։ Ես սա ասում եմ՝ հիմնվելով այն հռետորաբանության վրա, որն արվում է հիմնական ընդդիմադիր ուժերի կողմից»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ «Իհարկե, կոնտր պրոդուկտիվ է ընդդիմադիրների կողմից կանգնել և ասել, որ իրենք ուզում են պատերազմ՝ խաղաղություն չեն ուզում, այդպես չեն ասում, հո այնքան հիմար չեն, ասում են՝ իրենք էլ են ուզում խաղաղություն, բայց ըստ էության այնպիսի առաջարկներ են անում, որոնք քանդելու են խաղաղության ճարտարապետությունը»,- հավելեց Կոնջոյանը։ «Ինչո՞ւ պիտի ընդդիմությունը պատերազմ ուզի»․ լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ ՔՊ-ականն ասաց․ «Հիմա բացատրեմ, թե ինչպես ընդդիմության գործողությունները կարող են հանգեցնել պատերազմի։ Եթե ընդդիմությունը դեմ է սահմանազատմանը, գնում է մարզեր, ասում՝ այս հողերը տալու են թշնամուն, տներ մի կառուցեք ու մարդկանց մի մասը շփոթության մեջ է ընկնում, բա դա խաղաղության դեմ արշա՞վ չէ, դա պատերազմին չի՞ մոտեցնում»։ |

«Նույնիսկ երբ թվում է՝ կանոններն այլ ելք չեն թողնում, փակուղիներ չկան»․ Հայկ Դերզյան
6503:06
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնվել է զենք չմատակարարել Իրանին
18100:14
«Պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն». Վահրամ Մարտիրոսյան
73Երեկ, 23:48
Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ
96Երեկ, 23:30
Ամերիկան պլանավորում է ևս մեկ ռազմական գործողություն
135Երեկ, 23:05
«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան (տեսանյութ)
127Երեկ, 21:12
