«Նա այդպես կառավարում է իր էլեկտորատը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Քիչ անց Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը․ «Հերիք է, ժողովրդի ներվերն ինչքա՞ն կարելի է քայքայել»,- հայտարարել է վարչապետը, ելույթ ունենալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առջև», հայտնում է լրատվական կայքերից մեկը, նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրել է անգամ խորհրդարանի նիստում ընդդիմության բացակայության պայմաններում: Առարկեմ: Հարգելի գործընկերներ, Նիկոլ Փաշինյանը ինքնատիրապետումը չի կորցնում, այլ հակառակը՝ «գտնում» է անհրաժեշտ պահին, երբ պետք է խաղալ հերթական հուզախառն-նյարդային պոռթկումն իր էլեկտորատի առաջ: Նա այդպես կառավարում է իր էլեկտորատը: Նրա էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի Փաշինյանի, որը չի «կորցնում» ինքնատիրապետումը, դուրս չի գալիս «հունից»: Էլեկտորատը այդ ժամանակ կհամարի, որ Փաշինանը ֆեյք է: Իսկ, եթե հանկարծ համարեն, որ Փաշինյանը «ֆեյք» է, առաջինը հենց էլեկտորատը կխժռի այդ ֆեյք Փաշինյանին, իսկ «ճաշկերույթին» հաճույքով կմիանա իհարկե նաև խմբակցությունն ու ՔՊ-ն ամբողջությամբ, որովհետև նրանց համար էլ՝ «հանգիստ» Փաշինյանը «ֆեյք Փաշինյան» է: Իսկ այդ դեպքում նրանց մոտ առաջանալու է ինքնապաշտպաննության բնազդ՝ ընդդեմ «ֆեյքի»: Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դուրս գալիս «հունից», «կորցնում» ինքնատիրապետումը: Եվ կապ չունի՝ նիստերի դահլիճում որևէ շունչ կա, թե ոչ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Էսօր փողը չտաս, չեն վիրահատում»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
4319:42
«Հայաստանը սեփական գազ չունի». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
7219:24
«Պահանջում եմ, որ Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և արցախցիներից»․ Դավիթ Հովհաննիսյան
7419:00
«Անհրաժեշտ է ՀՀ-ում անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով»․ ԵԱՏՄ առաջնորդների հայտարարությունը
8818:52
Խուզարկություններ ԲՀԿ-ի՝ Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված
8518:24
Դատախազության կարծիքով՝ Փաշինյանի արտահայտություններում հանցակազմ չկա
9018:12
