ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները
![]() ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները: Այս մասին հայտնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն։ «Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր գործընթացներն ընթանում են թափանցիկ և հրապարակային։ ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։ Զեկույցի ներկայացման հաջորդ վերջնաժամկետը 2026 թ․ օգոստոսի 31-ն է»,- նշվում է հաղորդագրության մեջ։ |

«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան
5403:24
«Հրամանատարների, սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար». Տիգրան Աբրահամյան
9502:00
«Պաշտպանական համակարգի ներսում կարգապահական ու բարոյահոգեբանական կառույցների փլուզում է». Մհեր Մելքոնյան
9101:36
«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
7101:18
ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
16201:02
«Այս ծաղրածուները պետք է «շարժվեն», հակառակ դեպքում հետևանքները Կանադայի համար ՇԱՏ ՎԱՏ կլինեն». Թրամփ
18600:04
