«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան
![]() Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիտեցի Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը։ Այն ցուցադրելու համար Հանրային հեռուստաընկերությունը նախ պետք է դատարան մտներ, փորձեր դրա ցուցադրումն արգելել դատարանով, ապա հանրային ճնշման ներքո ընկրկեր ու ցուցադրեր։ Պետք է օրվա իշխանության ծառայամիտ կամակատարներն արդարացնեին ֆիլմի ցուցադրման արգելքը, ապա՝ հանրային ճնշման ներքո հեռանային գլխիկոր։ Աշխարհի բոլոր իշխանություններն էլ, որքան էլ դրանք վատը լինեն, ունեն ու ունենալու են պաշտպաններ։ Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք հանուն ինքնահաստատման, հանուն մի կտոր հացի, հանուն սեփական բարեկեցության կարդարացնեն գործող իշխանության ցանկացած քայլ՝ կլինի անհամաձայնների գնդակահարություն, կլինի անհամաձայնների դատապարտում, կլինի ցենզուրա, թե սեփական երկրի կենսագրության մեկ հատվածը ներկայացնող ֆիլմի ցուցադրման արգելք։ Աղբյուրը` Վարդան Հարությունյան |

«էնքան երես չունենաս, որ վերընտրվելու միակ շանսը թողնես թշնամիներ ստեղծելու հույսի՞ն»․ Սուրեն Սահակյան
7401:06
«Ազատ են արձակել, բայց քրեական վարույթ է հարուցվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
11500:33
ՀՀ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կարևորել են օտարերկրյա որդեգրման ոլորտում իրավակարգավորումների կատարելագործումը
180Երեկ, 23:30
Վաղվանից կդադարեցվի Մյասնիկյան - Նորք-Մարաշ ճանապարհի երկկողմանի երթևեկությունը
154Երեկ, 21:12
«Օրենքով գողը» խմբավորման անդամներին հարկադրել է հունիսի 7-ին ՔՊ-ին չընտրել
186Երեկ, 18:54
«Ինչո՞ւ էր 2018-ին և 2021-ին նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին»․ Տիգրան Աբրահամյան
207Երեկ, 17:18
