Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 ապրիլի, 2026 թ.

«Պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն». Վահրամ Մարտիրոսյան

56
Երեկ, 23:48
«Պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն». Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ «աննախադեպ» տնտեսության մասին՝ ուղղակի մի քանի փաստ։
Պատկերացումն առարկայական դարձնելու համար նախ եկեք նայենք աշխարհին։ 2020-ին հիմնադրված իսրայելական մեկ ստարտափ օրեր առաջ Google-ի հետ փակեց 32 միլիարդ դոլարի գործարք։
Գործող վարչապետի կողքն ու դիմացը նստած գործարարներով, բոլոր մնացած գործարարներով և ինչ-որ «թոփերի» մեջ մտնող այթիշնիկներով անգամ միասին վերցրած, միևնույն է, չեն հասնում այդ մեկ ստարտափի արժեքին։
Հիմա եկեք նայենք տնտեսության ներքին կառուցվածքին։
1. Տնտեսական աճ պահելու համար, որտեղ հնարավոր է և որքան հնարավոր է, տրամադրվում են շինթույլտվություններ։
2. Հանքաքարի արտահանման փոխարեն՝ հայտարարված արտադրանքի զարգացումը չկայացավ․ միջանկյալ՝ ֆերոմոլիբդենի արտադրությունը գործնականում զրոյացվեց։ Արդյունքում հիմա արտահանում ենք «մաքուր» հանքաքար։
3. Գյուղատնտեսական «բումը» տոտալ պայմանավորված է ռուսական շուկայով և շուկայականից մոտ երեք անգամ էժան ռուսական գազով։
4. Ռեէքսպորտից ստացված բյուջետային մուտքերը ևս ներկայացվում են՝ որպես կառավարության «փայլուն» աշխատանքի արդյունք։
Ցանկը շարունակելի է։
Այս հնարավորությունների դարում մենք պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, այլ ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն։
Իշխանափոխության բանալին էլ է հենց այստեղ։ Այն օրը, երբ կձևավորվի քաղաքական ուժ, որը կկարողանա առաջարկել բարձր նշաձողով պաշտպանական, տնտեսական, տեխնոլոգիական, մշակութային, արդարադատական և քաղաքաշինական տեսլական, մի խոսքով՝ բարձր նշաձողով երկիր կառուցելու ռազմավարություն, հենց այդ պահից էլ կսկսվի գործող ռեժիմի հետհաշվարկը»: