«Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն այս տարի լրանում է, նա չի կարող ՀԱՕԿ նախագահ լինել». Արայիկ Հարությունյան
![]() «Սպորտային աշխարհն այս մասին չի խոսում, բայց ես հիմա կասեմ, շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի այլևս 70-ը լրանալուց հետո հավակնելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Հիմա իրենք փորձում էին հնարքներով, ընտրական և քաղաքական այս թեժ փուլում անցկացնել ՀԱՕԿ–ի ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որպեսզի նա 4 տարի ևս ղեկավարի ՀԱՕԿ–ը»,- նշեց Հարությունյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ 65–ն ի՞նչ տարիք է, թոշակառուները կարող են աշխատել, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ՀԱՕԿ կանոնադրությունը այլ բան ասեր։ ՀԱՕԿ կանոնադրությունը շատ հստակ է»։ Հիշեցնենք, որ Ծանրամարտի ֆեդերացիան ապրիլի 8-ին դիմել է դատարան, պահանջում է, որ Օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները դադարեցնեն, անվավեր ճանաչեն 2025-ի սեպտեմբերի 9-ից հետո նրա բոլոր որոշումներն ու գործողությունները, վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները: Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել։ |

«Ահազանգեր եմ ստացել՝ WhatsApp-ով խաբեությամբ պահանջում են բանկային քարտերի տվյալներ»․ Ռոման Երիցյան
5221:18
«Եվրոպան ինքնաոչնչանում է». Դոնալդ Թրամփ
7121:09
«Տնային կալանքի դեմ էլ ենք առարկելու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4620:54
«Առաջադրել են մեղադրանք․ խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի»․ Արմեն Ֆերոյան (տեսանյութ)
5820:48
Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում
10320:43
«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9420:42
