Վրաստանը նոր վիզա է մտցնում հեռավար աշխատողների համար
![]() Վրաստանը փոփոխություններ է ընդունել, որոնք հատուկ վիզա են մտցնում արտասահմանյան ընկերություններում հեռավար աշխատող օտարերկրացիների համար: Այն տրամադրվում է մեկ տարի ժամկետով, հաղորդում է NewsGeorgia-ն: Այս վիզաները նախատեսված են այսպես կոչված թվային քոչվորների համար՝ մասնագետների, ովքեր իրենց աշխատանքում օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ և հաճախ փոխում են իրենց բնակության վայրը՝ ճանապարհորդելով աշխարհով մեկ: DemandSage վերլուծական ընկերության տվյալներով՝ նման մարդկանց ընդհանուր թիվը 2025 թվականի սկզբին կհասնի 40 միլիոնի: «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» թարմացված օրենքի համաձայն՝ C5 վիզան նախատեսված է Վրաստան զբոսաշրջության նպատակով մուտք գործող և երկրից դուրս գտնվող ընկերությունում աշխատող անձանց համար: Թույլտվությունը տարածվում է նաև դիմորդի ամուսինների և անչափահաս երեխաների վրա: Վիզան կարող է մերժվել պետության ներգաղթային քաղաքականության հիման վրա, և որոշումը չի կարող բողոքարկվել: |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
