«Մեթա»-ն Թրամփի նախկին փոխխորհրդականին նշանակել է ընկերության նախագահ
![]() «Մեթա»-ն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդականի տեղակալ Դինա Փաուել Մաքքորմիկին նշանակել է նախագահ և տնօրենների խորհրդի փոխնախագահ։ Այս մասին հայտարարվել է մամուլի հաղորդագրության մեջ։ «Մեթա»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ընդգծել է Մաքքորմիքի փորձը համաշխարհային ֆինանսական համակարգի ամենաբարձր մակարդակներում։ Իր նոր դերում Մաքքորմիքը կաշխատի ընկերության համակարգչային և ենթակառուցվածքային թիմերի հետ՝ վերահսկելով բազմամիլիարդ դոլարանոց ներդրումների իրականացումը։ Նա նաև կղեկավարի ռազմավարական գործընկերություններ ձևավորելու, կապիտալ ներգրավելու և ընկերության ներդրումային ներուժը երկարաժամկետ հեռանկարում ընդլայնելու նոր հնարավորություններ բացահայտելու ջանքերը։ Մաքքորմիքը Թրամփի առաջին ժամկետի ընթացքում ծառայել է՝ որպես ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ, նախկինում նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք եղել է Սպիտակ տան ավագ խորհրդական և պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի օգնական։ Նա նաև 16 տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Գոլդման Սաքս»-ում։ Նոյեմբերի 6-ին Reuters-ը հաղորդեց, որ Meta-ն, հնարավոր է, իր եկամտի մինչև 10%-ը ստացել է խարդախ գովազդից։ Գործակալության տվյալներով՝ Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում (երեքն էլ Meta-ի սեփականությունն են) մի քանի տարի շարունակ ամեն օր ցուցադրվել են միլիարդավոր բարձր ռիսկային գովազդներ, և արգելափակման միջոցառումները չեն կարողացել արդյունավետորեն կանգնեցնել հոսքը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
