Թուրք բլոգերը հայտնաբերել է 1975 թվականին կործանված ինքնաթիռի բեկորներ
![]() Թուրք բլոգեր և հետազոտող Նեդիմ Կուրուն հայտնաբերել է 1975 թվականին Մարմարա ծովում կործանված ուղևորատար ինքնաթիռի օդաչուի խցիկը։ NTV-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի բեկորները դեռևս չէին հայտնաբերվել։ Կուրուն երկար ժամանակ Մարմարա ծովում որոնում էր կործանված Turkish Airlines Fokker F-28-ը։ 1975 թվականի հունվարին այն առաջին փորձից չէր կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և գնացել էր երկրորդ պտույտի։ Մանևրը կատարելիս, սակայն, ինքնաթիռն անհայտ պատճառով ընկել էր ջուրը։ Քառասուներկու մարդ էր զոհվել։ Բեկորների ճշգրիտ տեղը հնարավոր չէր որոշել տեխնիկական հնարավորությունների բացակայության պատճառով։ Վերջին տարիներին ֆյուզելաժի բեկորներն սկսել էին խցկվել ձկնորսական ցանցերի մեջ, ուստի Կուրուն սկսել էր որոնումներ կատարել Ստամբուլի Բյույուքչեքմեջե և Ամբարլի շրջանների ափերին։ Ստորջրյա անօդաչու թռչող սարքերի և այլ սարքավորումների միջոցով բլոգերը կարողացել է գտնել օդաչուի խցիկը։ Այն գտնվում է մոտավորապես 80 մետր խորության վրա։ Հաջորդ փուլերում «Կուրու» թիմը կփնտրի ինքնաթիռի պոչի հատվածը, որտեղ կարող է գտնվել սև արկղը։ Եթե այն գտնվի, կպարզվի վթարի պատճառը։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36

