«Հնարավոր է՝ կոչը հնչում է հարվածի վերաբերյալ որոշման համատեքստում». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով: Այս կոչը հնչում է ԱՄՆ նախագահ Թրամպի հայտարարությունների ֆոնին՝ Իրանին հարված հասցնելու հավանականության մասին: Ի՞նչ իրավիճակ է Իրանում, միարժեք ասելը բարդ է, քանի որ բացակայում է կապն ու տարածվող տեղեկությունների այսպես ասած վավերականացումը բավականին բարդ է: Ինչ կարող է նշանակել ԱՄՆ կոչը իր քաղաքացիներին: Թրամպը հայտարարել էր, որ Իրանի հետ կապված քննարկում են տարբեր քայլեր, այդ թվում չբացառելով հարված հասցնելը: Հնարավոր է, որ կոչը հնչում է հարվածի վերաբերյալ որոշման համատեքստում: Ընդ որում, այդ հարվածը կարող է լինել նաև սիմվոլիկ, Թրամպի դեմքը պահելու համար: Նա հայտարարում էր, որ Իրանում զոհեր լինելու դեպքում կպատժի: Զոհեր կան, անհերքելի է: Իհարկե նաև մեծ հավանականությամբ այդ զոհերը ոչ թե խաղաղ ցուցարարներ են, այլ անկարգություններ հրահրողներ: Կրկնեմ, այս մասով իհարկե վավերականացումը մեզ համար շատ բարդ է, թե ինչ է կատարվել ու կատարվում Իրանում այս օրերին: Հիմա Թրամպը պետք է անի ինչ-որ բան, քանի որ «խոսել» է: Եվ ըստ այդմ չի բացառվում, որ լինի սիմվոլիկ նշանակության հարված: Ի դեպ, վերջին տարիների համար դա կլինի ԱՄՆ հերթական դե ֆակտո սիմվոլիկ հարվածն Իրանին: Եթե Թրամպը լրջորեն բախման մեջ մտնի Թեհրանի հետ, ապա դա մեղմ ասած ամենաանցանկալի տարբերակն է, քանի որ ռեգիոնը կարող է վերածվել վառոդի տակառի: Պետք է հուսալ, որ Թրամպի պարագայում կհաղթի ողջախոհությունը, այլ ոչ թե Իսրայելի լոբբին: Հնարավոր է, որ ԱՄՆ պետքարտուղարության կոչը պայմանավորված է այլ հանգամանքով: Մասնավորապես, պետք չէ բացառել, որ Իրանի կառավարական ուժերը իրավիճակը վերցրել են վերահսկողության տակ և, ըստ այդմ, կոչ է արվում ԱՄՆ քաղաքացիներին հնարավորինս արագ հեռանալ Իրանից՝ չձերբակալվելու համար: Առավել ևս, որ դարձյալ իբրև տարբերակ պետք չէ բացառել, որ Իսրայելի գործակալները կարող են Իրան ներթափանցած լինել հենց ԱՄՆ քաղաքացիների կարգավիճակով: Միևնույն ժամանակ պետքարտուղարության կոչի առումով ուշադրության է արժանի գուցե և այն, որ դա հնչում է նախօրեին Ռուսաստանի և Իրանի ԱԽ քարտուղարների հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում՝ ըստ հաղորդագրության, նրանք պայմանավորվել են համակարգել գործողությունները անվտանգություն ապահովելու համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից». Արուսյակ Ջուլհակյան
4713:48
«Այժմ առավել կարևոր է թվում ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործողությունների որոշումը»․ Վարդան Ոսկանյան
6413:36
«Ցույցերն արյունալի են դարձրել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար»․ Արաղչի
8213:08
«Իրանը, կարծես, սկսել է հատել կարմիր գիծը»․ Թրամփ (տեսանյութ)
7112:54
«Ադրբեջանը՝ առաջնային գործընկեր, Հայաստանը՝ ճնշման ենթակա օբյեկտ»․ Սուրեն Սուրենյանց
8211:54
«Եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը»․ Թրամփ (տեսանյութ)
15411:24
