Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

Վահագն Խաչատուրյանը վերջին պահին փոշմանել է. «Հրապարակ»

85
Այսօր, 09:00
Վահագն Խաչատուրյանը վերջին պահին փոշմանել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը տարեվերջին որոշել է այցելել առաջնագիծ, թերևս վերականգնել նախկին նախագահների կողմից տարիներ շարունակ ավանդական դարձած տարեվերջյան այցերը սահման պահող զինվորներին, նախապես տեղեկացվել է նրա այցի մասին, որը նախատեսված է եղել Երասխի հատվածում։ Խաչատուրյանի այցին ընդառաջ, մի քանի օր շարունակ նախապատրաստել են դիրքերը, մաքրել, համապատասխան կահավորել, սակայն վերջին պահին Խաչատուրյանը հրաժարվել է առաջնագիծ այցից և սահմանափակվել է միայն Արարատի զորամաս այցելությամբ, որի մասին նաև պաշտոնական հաղորդագրությամբ է տեղեկացվել. «Ամանորյա տոներին ընդառաջ, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին»: Թե ով և ինչու է նրան հետ պահել այդ մտքից, պաշտոնապես չհաջողվեց պարզել, ըստ լուրերի՝ իր քայլի մասին նախագահը զեկուցել է Փաշինյանին, նա հավանություն չի տվել»: