«Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 648 մարդ»․ #IHR
802
Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ., 11:07
![]() Iran Human Rights (IHR) իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ հունվարի 12-ի դրությամբ, Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 648 մարդ, այդ թվում՝ 9 անչափահաս։ Սակայն, Նորվեգիայում գործող IHR-ի տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցում է 6000-ը։ Իրավապաշտպանների խոսքով՝ Իրանում արդեն շուրջ 100 ժամ շարունակվող ինտերնետի արգելափակման պատճառով «չափազանց դժվար է ստուգել այս հաղորդումները»։ Նրանց գնահատմամբ՝ ձերբակալվել է մոտ 10 000 մարդ։ Իրանի անվտանգության ուժերից հայտնել են, որ Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ 100 ոստիկան և ԻՀՊԿ սպա։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
