Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.

«ՔՊ-ի 2026թ․ տարեմուտի «նվերը»»․ Գևորգ Ստեփանյան

95
Երեկ, 11:06
«ՔՊ-ի 2026թ․ տարեմուտի «նվերը»»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ-ի 2026թ․ տարեմուտի «նվերը».
Երևանցիներից «մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է՝ նոր տուգանքի տեսքով։
Ցանկացած տնտեսվարող պարտավոր է իր օբյեկտի հարակից տարածքները մաքրել ձյան ու սառույցի կուտակումներից, իսկ բնակելի շենքերի մուտքերն ու հարակից տարածքները՝ համատիրությունները, հակառակ դեպքում կտուգանվեն։
Մայթերի ու անցումների վիճակն էլ մնաց արևի քմահաճույքին….
Հունվարի 1-ից նույն տնտեսվարողների ու բնակիչների համար գույքահարկը թանկացրեցին միանգամից 100%-ով, աղբահանության վճարը դարձավ ՔՄ-ով։
Բա՞ դուք, մի բան կարող եք անել:
Իհարկե՛, միլիարդավոր դրամներ մսխել ձնամաքրման աշխատանքների համար ու ձեզ դրա դիմաց պարգևատրել 1 մլրդ 128 մլն դրամով։
Ասե՛ք, անե՛նք, հիմնարկի պատասխանատուներին.
ՀԱՅԴԵ՛ փողոցների ու մայթերի ձյունը մաքրելու»։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան