«Գրառման համար ԱԱԾ գունդը մտնում է մարդու տուն ու տանում, բայց շորթում կատարածին չեն կարողանում բերման ենթարկել». զոհված զինծառայողների մոր բողոքի ակցիան
![]() 2023թ-ին Արցախում զոհված զինծառայողներ՝ Սամվելի ու Արսենի մայր տիկին Ալլայից 2024 թվականին վերցրել են մահացած տղայի մեքենայի վաճառված գումարը՝ իր տղաների շիրմաքարը կառուցելու համար, բայց չեն կառուցել: Փոխարենը գողացել են նրանից այդ գումարը: 3-րդ տարին է՝ տիկին Ալլան դիմել է դատարան, բայց այդ գողության հարցը չեն կարողանում լուծել: «Մեղադրյալը միշտ ներկայանում է առանց պաշտպանի, ու խնդիրը կայանում է նրանում, որ ինքը առանց պաշտպանի չի կարող դատին մասնակցել: Ամեն անգամ նրան հանրային պաշտպան են ներկայացնում, բայց դատից 1 օր առաջ չգիտես ինչու հրաժարվում է»,- լրագրողների հետ զրույցում նշել է տիկին Ալլան: Նա պահանջում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ հասկանալու, թե ինչու այդ գողության հարցը չեն կարողանում լուծել: «Դարձրել են մի երկիր, որտեղ գրառման համար մի ամբողջ ԱԱԾ գունդ կարող է մտնել մարդու տուն ու տանել խայտառակ ձևով, բայց շորթում կատարած երկու տղաներին կորցրած մորից արդարադատությունը չի կարողանում, չեն կարողանում բերման ենթարկել դատարան»,- նշել է տիկին Ալլայի փաստաբանը: |

«Ադրբեջանական էժան բենզինն Ալիևի կողմից բաժանվող ընտրակաշառք է հայաստանցիներին»․ Ոսկան Սարգսյան
4419:54
Սլովակիան Ուկրաինային կտրամադրի բացառապես մարդասիրական օգնություն
9319:30
Բախումներ Սիրիայում. կողմերը հաղորդում են զոհերի մասին (տեսանյութ)
8319:16
Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց
6418:48
«Ինչպե՞ս հաղթահարել ձմեռային մելամաղձությունը». Արմեն Մուրադյան
8418:30
«Մարդ չբերելը՝ զգուշացում հետևանքներով, չգալը՝ դավաճանություն»․ Տաթևիկ Վիրաբյան
10717:42
