Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ.

«Կենսաթոշակների ուղիղ իմաստով բարձրացում նախատեսվո՞ւմ է, թե՞ բացառվում է». հարց՝ Արսեն Թորոսյանին

133
Երեկ, 13:24
«Կենսաթոշակների ուղիղ իմաստով բարձրացում նախատեսվո՞ւմ է, թե՞ բացառվում է». հարց՝ Արսեն Թորոսյանին

«Ի վերջո, կենսաթոշակների ուղիղ իմաստով բարձրացում ապագայում նախատեսվո՞ւմ է, թե՞ բացառվում է»,- ասուլիսի ժամանակ դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին՝ հարցրեց լրագրողը: Նախարարն ասաց՝ հարցի իմաստը չի հասկանում. «Եթե քաղաքացիների նպատակը շատ գումար ստանալն է, ի՞նչ տարբերություն՝ ինչպես է դա բարձրացվում, երբ ներկայացնում եմ մեխանիզմ, թե դա ինչքան ձեռնտու է թե՛ շահառուին, թե՛ պետությանը: Տասնյակ միլիարդների հետվճար ենք տալիս, որը, ըստ էության, բարձրացում է»,- հավելեց Թորոսյանը:

Արսեն Թորոսյանի ասուլիսը