Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ.

«Ո՞րն է չբանավիճելու պատճառը, ՔՊ-ականները կծո՞ւմ են»․ Դանիել Իոաննիսյան

127
Այսօր, 02:06
«Ո՞րն է չբանավիճելու պատճառը, ՔՊ-ականները կծո՞ւմ են»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ուզում եմ հասկանալ, ՔՊ-ականները բանավեճի ժամանակ կծո՞ւմ են։ Այլ կերպ ինչպե՞ս բացատրել այն, որ որոշ ընդդիմադիրներ ամեն կերպ խուսափում են իշխանության հետ բանավիճելուց։
Նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը ամեն կերպ փախան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից։ Էս օրերին «Մեր ձևովից» Նարեկ Կարապետյանը փախավ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հետ բանավեճից։ Վերջին ամիսներին էլի են համանման դեպքեր եղել։
Հիմա ուզում եմ հասկանամ, ո՞րն է այդ չբանավիճելու պատճառը։ Ընտրական ժողովրդավարությամբ երկրում, ինչպիսին է Հայաստանը (որտեղ ընտրողները որոշող են) բանավեճը լավագույն տեղն է ընտրողներին քո ճիշտը ու առավելությունը ցույց տալու, քո օգտին կողմնորոշելու համար։
Համանման կարգավիճակով զրուցակցի հետ բանավեճից հրաժարվելը հստակ ու աներկա նշանակում է, որ դու համարում ես, որ այդ բանավեճում դիմացինդ է ընտրողների աչքում հաղթելու և դու ավելի շատ կորցնելու ես քան ստանաս։
Բա ուրիշ ի՞նչն է պատճառը»։