Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ.

«Քաղաքական ուժերի առաջարկած օրակարգերը սպասվող զարգացումներին համարժեք արձագանքելու պոտենցիալ չունեն». Արման Մելիքյան

114
Երեկ, 21:12
«Քաղաքական ուժերի առաջարկած օրակարգերը սպասվող զարգացումներին համարժեք արձագանքելու պոտենցիալ չունեն». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բացի ՔՊ-ից, Հայաստանի առավել ազդեցիկ հին ու նոր քաղաքական ուժերի կողմից առաջարկվող օրակարգերը, ցավոք, սպասվող զարգացումներին համարժեք արձագանքելու, էլ չասած՝ դրանց բացասական ռազմաքաղաքական, տնտեսական ու հոգեբանական ազդեցությունները կանխատեսելու և չեզոքացնելու պոտենցիալ չեն դրսևորում: Համենայնդեպս, ես այդ պոտենցիալը չեմ տեսնում: ՔՊ-ի տարբերությունն այն է, որ այժմ ՀՀ իշխող այդ ուժի կողմից կյանքի է կոչվում Հայաստանի ռազմաքաղաքական պարտության իրավաքաղաքական ճանաչման ու ամրագրման ներքին ու միջազգային օրակարգը»:

Աղբյուրը`   Արման Մելիքյան