Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ.

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

126
Երեկ, 20:18
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է. «Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Սպիտակ ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջիցների համար՝ բաց։
Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»: