Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ.

««Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»-ը ինքնաշխատ եղանակով իրագործվող մաղթանք չէ. շարժվե՛ք, քաղաքական ուժեր». Վարազդատ Հարությունյան

132
Երեկ, 22:24
««Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»-ը ինքնաշխատ եղանակով իրագործվող մաղթանք չէ. շարժվե՛ք, քաղաքական ուժեր». Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությւոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էս աննորմալ, աննախադեպ և անկուշտ ռեպրեսիաները վկայում են իշխանությունների վախի և թուլության մասին: Որքան ընտրությունները մոտենում են, այդքան՝ ռեպրեսիաներն ուժեղանում:
«Իրանց դուռն ա՝ կուզեն կջարդեն»-ից հասել են «հետույք» բառը որպես խուլիգանություն, իսկ «մեր ձևով կպաշտպանենք»-ը որպես իշխանությունը բռնի զավթելուն ուղղված կոչ որակելուն:
«Ազատությո՛ւն բոլոր քաղաքական բանտարկյալներին» արտահայտությունն ինքնաշխատ եղանակով իրագործվող մաղթանք չի: Ըստ այդմ՝ շարժվե՛ք , քաղաքական ուժեր:
Հ.Գ. Աստված զորավիգ բոլոր անարդարացի բանտարկվածներին ու նրանց ընտանիքներին, հատկապես՝ այսօր դատարանի դահլիճում հացադուլ հայտարարած խղճի բանտարկյալ Նարեկ Սամսոնյանին»: