Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ.

«Նիկոլադավանություն ընդունած քահանաները պատասխանատվություն են ստանձնում քաղբանտարկյալների տառապանքների համար». Ռուբեն Մելիքյան

102
Այսօր, 00:06
«Նիկոլադավանություն ընդունած քահանաները պատասխանատվություն են ստանձնում քաղբանտարկյալների տառապանքների համար». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլադավանություն ընդունած քահանաները, ամեն ինչից զատ, համապարտ պատասխանատվություն են ստանձնում իրենց չորս հոգևոր հայրերի տևական գերության համար, «հետույք» բառի համար երկու փոքրիկ զավակ ունեցող մարդուն կալանավորելու համար, «մեր ձևով» ասելու համար բարերար Սամվել Կարապետյանի անազատության համար, մյուս բոլոր քաղբանտարկյալների ու նրանց ընտանիքների տառապանքների համար, վաղվա բոլոր հալածանքների համար։ Թող դա իմացած լինեն։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կարգի մեջ հաստա՛տ մնացող բոլոր հոգևոր հայրերին՝ ողջույնս ու որդիական խոնարհումս»: